top of page

«Սյունիքի զանգեզուրացումը սկսվե՞ց»․ Տիգրան Խզմալյան

Jul 14, 2025
1 min read

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍՅՈՒՆԻՔԻ «ԶԱՆԳԵԶՈՒՐԱՑՈՒՄԸ» ՍԿՍՎԵ՞ՑԹուրքիայում ԱՄՆ դեսպան Բարրակը հաստատեց «Զանգեզուրի միջանցքն» ամերիկյան մասնավոր ընկերության վերահսկողության տակ բացելու տարբերակը։ Փաստորեն, ինչպես և ենթադրում էինք, Ալիևն ու Էրդողանը համոզեցին Թրամփին անել այն, ինչ օրեր առաջ ՀՀ ԱԳՆ անվանեց «գործառույթների արտապատվիրակում»։ Եւ հենց այսօր, հանդիպելով Մակրոնի, Կոշտայի և ֆոն դեռ Լայենի հետ, Փաշինյանը ՉԻ՛ ԽՆԴՐԵԼ ԵՄ միջամտությունը, հայտ չի՛ տվել ԵՄ անդամակցության, չի՛ ապահովել ՀՀ-ն եվրոպական դաշինքի աջակցությամբ… Սա ՀՀ խոշորագույն աշխարհաքաղաքական անհաջողությունն է 2020-23 թթ. հետո, որը փորձելու են ներկայացնել իբրև «հաղթանակ և խաղաղություն»։ Հաղթանակ և խաղաղություն կլիներ ՀՀ ինքնիշխան վերահսկողությունը Սյունիքում և «Հյուսիս-Հարավ» ռազմավարական ճանապարհի շահագործումը, որը հնարավոր է միայն ԵՄ անդամակցության դեպքում, քանի որ կդարձներ Սյունիքը ԵՄ պատասխանատվության տարածք…»։

 
 
1/2990
bottom of page