Ֆլորենտինո Պերեսը հավանություն չի տվել «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հնարավոր ձեռքբերման գործարքին
- Elen Hovsepyan

- Jan 20
- 1 min read

Մադրիդի «Ռեալը», որը կադրային խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, վերջին շրջանում ակտիվորեն կապվում էր սաուդական «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հնարավոր ձեռքբերման հետ։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ինքն է ցանկություն հայտնել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «արքայական» ակումբի հետ։ Սակայն մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն չի տվել այս գործարքին։
Հիշեցնենք, որ Ռուբեն Նևեշը «Ալ-Հիլալի» գույները պաշտպանում է 2023 թվականի ամառվանից։ Մինչ այդ եվրոպական ասպարեզում կիսապաշտպանը հանդես է եկել «Պորտուում» և «Վուլվերհեմփթոնում»։
Transfermarkt-ի տվյալներով՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։




















