top of page

Սկանդալ ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում․ Ուկրաինայի հավաքականը հրաժարվել է հայ խաղացողների հետ ձեռքսեղմումից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 25
  • 1 min read


Ֆուտզալի Եվրոպայի առաջնության շրջանակում, որը մեկնարկել է հունվարի 21-ին և անցկացվում է Լատվիայի, Լիտվայի և Սլովենիայի մարզադահլիճներում, տեղի է ունեցել կոնֆլիկտ, հաղորդում է «Комсомольская правда»-ն։

Հունվարի 22-ին կայացած խմբային փուլի խաղից հետո՝ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև, առաջացել են փոխադարձ մեղադրանքներ։ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ի վերահսկողության և կարգապահական մարմիններին՝ Հայաստանի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովի և ամբողջ թիմի դեմ՝ մեղադրելով նրանց ոչ սպորտային վարքագծի մեջ։ Ըստ ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների, պատճառը դարձել է Նևեդրովի կողմից հակառակորդների հասցեին արտաբերած վիրավորական արտահայտությունը։

Հետաքրքիր է, որ ուկրաինական կողմի ներկայացրած բողոքում որպես փաստարկ նշվել է նաև այն հանգամանքը, որ Նևեդրովը Ռուսաստանի քաղաքացի է։

Սակայն հայկական կողմը ՈւԵՖԱ է ուղարկել հերքող նամակ։ Նամակում նշվում է, որ Նևեդրովը ասել է այլ խոսքեր, որոնք, ըստ նրա, բազմիցս հնչել են ուկրաինացի խաղացողների կողմից խաղի ընթացքում։

Փաստաթղթում ներկայացված են նաև հակափաստարկներ․ ուկրաինացի ֆուտբոլիստներին մեղադրել են խաղի ընթացքում սադրանքների, անպարկեշտ արտահայտությունների և ժեստերի օգտագործման մեջ։

Առանձին ընդգծվել է հանդիպման մեկնարկից առաջ տեղի ունեցած միջադեպը։ Հայկական պատվիրակության տեղեկությամբ, Ուկրաինայի հավաքականի խաղացողները հրաժարվել են ձեռք սեղմել այն հայ ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս ռուսաստանյան ակումբներում։ Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ թիմերի միջև ավանդական ձեռքսեղմումը խաղի մեկնարկից առաջ չի կայացել, ինչը նման մակարդակի մրցաշարերում հազվադեպ է պատահում։

 
 
1/2570
bottom of page