Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել․ ԱԳՆ
- 6 hours ago
- 1 min read

Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, հայտնում են ԱԳՆ-ից։
Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Հարավային Սուդանի մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը ստորագրել են Համատեղ կոմյունիկե ՀՀ-ի և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։




















