Կոնգոյում 129 մարդ է զոհվել բանտից փախուստի ժամանակ
- Elen Hovsepyan

- Sep 3, 2024
- 1 min read

Նախօրեին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մակալա բանտից փախչելու փորձի ժամանակ առնվազն 129 մարդ է զոհվել, ևս 59-ը վիրավոր է, հայտնել է երկրի ՆԳ և անվտանգության նախարար Ժակեմին Շաբանին։Նրա խոսքով, առաջացած հրդեհի հետևանքով ոչնչացվել են մի շարք վարչական օբյեկտներ, սննդի պահեստներ։
«129-ից 24-ը մահացել է՝ իրավապահների նախազգուշացումից հետո արձակված կրակոցից, մյուսները՝ հրմշտոցի կամ խեղդվելու հետևանքով»,- նշել է նա:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։




















