top of page

3 ֆուռ թուրքի մարմին են 2020-ին բերել Հայաստան. էդ թուրքի մարմիններն ու՞մ տվեցին. անհայտ կորածի ծնող

Aug 19, 2024
1 min read

Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում  ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նրանք պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին:

 «Մեր էրեխեքը հիմա էնտեղ են բոլորիդ համար, ոտքի կանգնեք, պահանջեք, թող հետ գան: Մեր էրեխեքը գնացել էին ընդամենը երկիր պաշտպանելու: Պանջեք, թող կեղծ ԴՆԹ-ներ են տվել: Մի կարծեք, որ ծնողներն էնքան ստոր են, որ չեն ցանկացել իրենց երեխաների աճյունները, մարմինները վերցնել: Բայց դրանք իրենցը չեն եղել: Ֆուռերով թուրքի մարմիններ են 2020 թվականին բերել Հայաստան, հարց տվող կա, էդ թուրքերի մարմիններն ում տվեցին: Արայիկ Հարությունյանն ինքը իր բերանով է ասել, որ 3 ֆուռ թուրքի մարմին են բերել հայաստան, ասել է՝ թողեք գերիներով կփոխանակենք, չեն թողել: Ոչ մի ծնողի չեն կարող խափել» ,-լրագրողների հետ զրույցում ասաց մի կին:

1/2990
bottom of page