top of page

Օվերչուկ․ ՌԴ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու դեպքում կորցրած արտոնությունների հարցը

  • 1 day ago
  • 1 min read


Երևանը ինքն է որոշելու Եվրամիություն անդամակցելու հարցը, իսկ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում որոշելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ին մերձենալու դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի (ՎԷՖ) շրջանակում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը Երևանի անձնական գործն ու ինքնիշխան իրավունքն է, և հենց նա պետք է որոշի այդ հարցը։ «Իսկ մեր իրավունքն է՝ որոշելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ին մերձենալու դեպքում», - ուշադրություն է հրավիրել Օվերչուկը։

 
 
1/2907
bottom of page