Ասպիրինը կարող է մաhացու լինել․ բժիշկ Մյասնիկովը զգուշացրել է
- Elen Hovsepyan
- 4 days ago
- 1 min read

Ասպիրինը Ռուսաստանում ամենավտանգավոր դեղամիջոցն է, այս մասին հայտնել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Նրա խոսքով՝ հենց այս դեղամիջոցն է, որն ամենից հաճախ հանգեցնում է մահացու դեպքերի ռուսների շրջանում։
«Ո՞րն է այսօր ամենավտանգավոր դեղամիջոցը, որն ավելի շատ մարդկանց է սպանում․․․ մեզ մոտ, Ռուսաստանում․․․ Ասպիրինը», - ասել է բժիշկը ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում։
Մյասնիկովն ընդգծել է, որ շատ արտասահմանյան երկրներում բժիշկները վաղուց դադարել են ասպիրին նշանակել ծանր սրտանոթային հիվանդություններ չունեցող հիվանդներին։
Բժիշկը նաև նշել է, որ արյունը նոսրացնող հատկությունների շնորհիվ ասպիրինը կարող է առաջացնել գանգի ներսի արյունազեղումներ և ինտենսիվ արյունահոսություն։