top of page

Մեկ օրում հայտնաբերվել են 8 հետախուզվող. ՆԳՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 10
  • 1 min read
ree

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 9-10-ը: Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու: Բացահայտվել են նաև կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։ 1-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման, ֆիզիկական ներգործության։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։ Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։







 
 
1/2409
bottom of page