top of page

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

Jan 9, 2025
1 min read

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան, «Արմենպրես»-ին  տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: 

Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով։ 

Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է խոսնակը:

 
 
1/2990
bottom of page