top of page

Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում՝ 4-ամյա աղջնակի որոնումներից

Jul 13, 2025
1 min read

Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ ։ 

Այս պահին իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ:

 
 
1/2990
bottom of page