top of page

Պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանատու վերաբերվեն պատմական բարդ գործընթացի արդյունքում մշակված փաստաթղթերին. Զախարովան՝ Փաշինյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 11, 2024
  • 1 min read
ree

Պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանտու վերաբերվեն պատմական բարդ գործընթացի արդյունքում մշակված փաստաթղթերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ դրույթի մեջբերմանը, որում վարչապետը չի ասել, որ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան երթուղու անվտանգությունն ապահովելու է երրորդ երկիրը: Փաշինյանն ասել է, որ նման ընկալումն իրականության հետ կապ չունի:Զախարովայի խոսքով՝ Մոսկվան տեսնում է առկա փաստաթղթերն ու դրանց դրույթները մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր:«Այսպես ասած, մեկ խաղում ենք, մեկ՝ չէ: Ամեն դեպքում խոսքը միջազգային իրավունքի, կողմերի ստորագրած փաստաթղթերի մասին է... Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:Նա հավելել է, որ պետք է հարգել նրանց ջանքերը, ովքեր ամեն ինչ արել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

1/2414
bottom of page