top of page

Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

ԱԺ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Ծովինար Վարդանյանն արձագանքեց Արթուր Խաչատրյանի ելույթին:

Նա նշեց, որ Բյուջեի կատարողականին նախորդ անգամ նրանց խմբակցությունը չի մասնակցել, այս անգամ լավ կլինի, որ գնան մասնակցեն և իրենց առաջարկները ներկայացնեն:

«Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, ապա, այո, կամայական ծրագիր ունի իր տակ դրված գումար և այդ գումարը ծախսվում է ըստ ծրագրի, որն էլ ծառայում է պետությանը: Եթե գումարը դրված է ծրագրի տակ, որը պետք է ճանապարհաշինության համար լինի, ապա դա դրա գումարն է, եթե գնում է ծառայողական մեքենաների, ուրեմն դա դրա գումարն է:

Ես չեմ ուզենա այս դիսկուրսի տրամաբանությամբ նայել, որովհետև այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը, պարո՛ն Խաչատրյան, երբ դրա մասին ասում եք, խնդրում եմ դա էլ հաշվի առեք: Պետությունը գնել է նրա համար, որ արդյունավետ կառավարի պետական համակարգը»,- ասաց Վարդանյանը:

1/2409
bottom of page