top of page

«Թրամփի Սպիտակ տուն վերադարձը պահպանողական հեղափոխություն էր»․ Սուրեն Սուրենյանց

Feb 10, 2025
1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյո՞ք կփակվի «Ազատություն» ռադիոկայանը։


Իլոն Մասկը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի գործունեությունը․ դրանց վրա անիմաստ գումարներ են ծախսվում:


Դժվարանում եմ միանշանակ պնդել, թե արդյո՞ք այս երկու լրատվամիջոցները կարժանան USAID-ի ճակատագրին:


Ես, որպես կանոն, միշտ դեմ եմ եղել ԶԼՄ-ների փակմանը ու անկեղծ ասեմ՝ կտխրեմ, եթե դադարեցվի «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գործունեությունը:


Եթե նույնիսկ որոշ դեպքերում անհամաձայնություն եմ ունեցել «Ազատություն» ռադիոկայանի խմբագրական քաղաքականության հետ, միշտ բարձր եմ գնահատել նրա լրագրողների պրոֆեսիոնալիզմը:


Մյուս կողմից, Թրամփի Սպիտակ տուն վերադարձն, ըստ էության, պահպանողական հեղափոխություն էր՝ էլեկտորալ ճանապարհով, ինչը սկզբունքորեն կարող է փոխել Վաշինգթոնի արտաքին քաղաքականությունը՝ պիտանելիությունից դուրս դնելով այն գործիքները, որոնք ԱՄՆ-ն օգտագործել է տասնամյակներ շարունակ:


Սա էլ իրողություն է, որի հետ դժվար է հաշվի չնստելը»:

 
 
1/2990
bottom of page