«Կա՞ տարբերություն՝ կործանման տանող գնացքի մեքենավարը «Հորովել» է երգում, թե «Ջուջալարըմ»»․ Կարեն Վրթանեսյան
May 28, 2025
1 min read
Ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը գրում է. «Լրահոսս եմ նայում, դժգոհում եք, որ Նիկոլը Սարդարապատում էն չի խոսել, ինչ պետք էր...
Ապշելու բան։
Եթե 2018-ին կամ 2019-ին նման գրառումներ տեսնեի, կլայքեի, կմեկնաբանեի, կասեի. «Էս ինչ ա խոսում»... Բայց, հայեր ջան, 2025-ի մայիսի 28-ի դրությամբ իսկապե՞ս ակնկալում եք Նիկոլից ինչ-որ ճիշտ խոսքեր։ Լո՞ւրջ։
Լավ, ենթադրենք կանգնեց ու շատ ճիշտ բաներ ասաց ո՞ւ ... Հետո՞... Ձեզ համար կա՞ տարբերություն, թե մեզ դեպի կործանում տանող ցեղասպանության գնացքի մեքենավարը այդ ընթացքում ինչ երգ է երգում. «Հորովել» թե՞ «Ջուջալարըմ»։




















