Մատվիենկոյի ու Փաշինյանի հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել
- Elen Hovsepyan
- 19 hours ago
- 1 min read

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդի մամուլի ծառայությունը։
«Բանակցություններն ի սկզբանե ընթացել են անհատական ձևաչափով, դրանք նախատեսվածից շատ ավելի երկար են տևել»,- նշել են Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունից։
Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով։