top of page

Նազելի Բաղդասարյան. Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների

Apr 4, 2025
1 min read

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը, որ առաջադրված էր Գյումրու ավագանու անդամի թեկնածու ՔՊ ցուցակով, գրել է.

«Ե՛վ Գյումրու, ե՛վ գյումրեցիների համար եք պատասխանատու։

Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։

Իսկ եղավ այն, ինչի մասին ասում էինք։ Գյումրու ճակատագիրն այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։

Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների։ Բայց չէ՞ որ մարդիկ հենց այսօր են անցնում ընտրակաշառքի գործերով։ Եվ բնական է, որ նոր ընտրությունների պարագայում հավաքած ձայների կեսն էլ չէին ունենա։

Եւ ուրեմն կեցցե՛ քաղաքական առուծախը,որը նոր երևույթ չէ։

Հարցն այն է՝ ծախողի՞, թե՞ ծախվողի դերում ես։

Ինչևէ, ոմանց թասիբի և արժանապատվության մասին պատկերացումներս ամբողջացան։ Սպասելի էր»։

 
 
1/2990
bottom of page