top of page

«Երեխան ծնողի սեփականությունը չէ»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 20 hours ago
  • 1 min read

«Երեխան ծնողի սեփականությունը չէ»,- Կառավարության նիսըի ժամանակակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագիծը քննարկելիս։ «Դա առանձնահատուկ հարաբերություններ են, որի մեջ կան բազմաթիվ առանձնահատությունները, որից մեկն էլ երեխայի իրավունենքերն են։ Մեր մեջ ընկալում կա, թե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, ընտանեկան արժեքները մեզ մոտ են, այնտեղ այլասերված են։ Բացարձակ այդպես չէ, որքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իրավունքներ։ Մեր պատկերացումները մեր ավանդույթների հանդեպ պետք է ճշգրտել։ Այն, որ մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել, աղքատության արտահայտություն է։ Ժամանակ է եղել, որ կովերն էլ են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ մեր ավանդույթն է ու պետք է սրբացնել»,- ասաց նա։

1/2142
bottom of page