top of page

«Թրամփի ուղին» քննարկվում է ՌԴ-ՀՀ բարձր մակարդակի երկխոսության շրջանակում. Կոպիրկին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 24
  • 1 min read
ree

Թրամփի ուղու» հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այդ հարցը, բնականաբար, քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարևոր է, և այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», - ասաց դիվանագետը։

Նա նաև հիշեցրեց Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում`ՌԴ–ն աջակցում է դեպի իրական խաղաղություն, իրավիճակի կայունացում, տարածաշրջանի բարգավաճում տանող ցանկացած քայլ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այսպես կոչված «Թրամփի ուղուն», մենք սպասում ենք գործարկման մանրամասների, մեխանիզմների մասին ավելի կոնկրետ տեղեկատվության», - ընդգծեց Կոպիրկինը։

 
 
1/2407
bottom of page