top of page

Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի Հայաստան և Ադրբեջան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 23 hours ago
  • 1 min read


Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը փետրվարի 9-11-ը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ կմեկնի Իտալիայի Միլան քաղաք, Հայաստանի մայրաքաղաք Երևան և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: 


Միլանում Հելբերգը կմասնակցի 2026 թվականի Օլիմպիական խաղերի շրջանակում ԱՄՆ ազգային հավաքականի ձեռքբերումներին նվիրված միջոցառումներին։


Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքումնա կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնություններին և կխթանի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) երթուղին։

 
 
1/2569
bottom of page