top of page

Ծերանոցում թոշակառուներին ծեծել են, կապել, զրկել սննդից և փաթաթել վերմակներով․ ՌԴ

Jul 19, 2025
1 min read

Ռուսաստանի Ուֆա քաղաքի «Պեչկի-Լավոչկի» ծերանոցում բացահայտվել են սարսափելի խախտումներ, գրել են ԶԼՄ-ները։

Հաստատությունում թոշակառուներին ծեծել են, կապել, զրկել սննդից և փաթաթել վերմակներով՝ որպես «պատիժ»։

Նախկին աշխատակիցներից մեկը պատմել է, որ տարեցներին նվաստացրել են, կերակրել ժամկետանց մթերքներով կամ զրկել սննդից՝ մատնելով սովամահության։ Այս ամենին մասնակցել է նաև հաստատության տնօրենը։

Ծերանոցում մի կնոջ փաթաթել են վերմակով, մահճակալից նետել հատակին։ Հարազատները կնոջը տուն են տարել, սակայն նա մի քանի օր անց մահացել է։ Ծերանոցի աշխատակիցները պնդել են, թե կինը «խելագարվել է»։

 
 
1/2990
bottom of page