top of page

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին

Aug 16, 2024
1 min read

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության համար մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին (Չաղ Ռուստամ) փորձում են ամեն գնով տեղավորել քաղաքացիական հիվանդանոցում։ «Մեդիահաբ»-ին տեղեկությւոններ են հասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա որոշ թիմակիցների հետ մտերիմ հարաբերություն ունեցող Չաղ Ռուստամին օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության, և ամեն ինչ արել են, որ նրան պահեն «Աստղիկում»՝ կոմֆորտ պայմաններում: Փաստաբանը միջնորդել է, թե ծանր հիվանդություններ ունի, պետք է ստացիոնար բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժել է:

Աղբյուրը նաև հայտնում է, որ քրեական հեղինակությանն «Աստղիկ»-ում այցելել է ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը՝ նախկինում Արագածոտնի մարզպետ, իսկ ներկայումս Նիկոլ Փաշինյանի օգնականը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

1/2990
bottom of page