«Շատ դժվար է երեխաների համար, տեղյակ են իրավիճակից, հպարտ են իրենց հայրիկով»․ Քրիստինե Հակոբյան
- Elen Hovsepyan

- Oct 28
- 1 min read

«Ունենալով հնարավորություններ Հայաստան չվերադառնալու՝ որոշեց վերադառնալ, քանզի նա լիովին արդար է՝ իր խղճի, իր կամքի հանդեպ, իսկ մենք՝ ընտանիքիս բոլոր անդամները, սատարում ենք նրա որոշմանը և հպարտանում ենք իր արարքով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի տիկինը՝ Քրիստինե Հակոբյանը, ով երեխաների հետ «Զվարթնոց» օդանավակայան էր եկել՝ դիմավորելու ամուսնուն։
«Անչափահաս երեխաներ են, ու այս որոշումը կայացնելուց առաջ չգիտեմ դատավորն ինչ է մտածել, շատ դժվար է երեխաների համար։ Երեխաներն իրենք տեսնում են, կարդում են և շատ լավ տեղյակ են իրավիճակից, իրենք նույնպես հպարտ են իրենց հայրիկով»,- նշեց Հակոբյանը։




















