Տիգրանի որոնողական աշխատանքները կինոլոգները շարունակում են գյուղին հարակից անտառում
- Elen Hovsepyan
- 4 minutes ago
- 1 min read
Այսօր` մայիսի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:
Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մոտ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե՛ երեխային, թե՛ կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները: