top of page

Ինձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչված են հայկական օրակարգին ծառայելուն, կոչված են նրան, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Բագրատ Սրբազան

May 10, 2024
1 min read

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադրձավ իր մասին իշխանական շրջանակների տարածած զրպարտանքներին։

«Ինձ կապում են մեծ երկրների հետ, ազդեցությունների գոտիների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ Դրա համար եմ խորհուրդ տվել միշտ՝ հայելի պահեք ձեր տներում։ Հայելու մեջ նայեք, նայեք ու տեսեք ձեզ։

Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին ծառայելուն կոչված են, հայկական օրակարգին ծառայելուն կոչված են, կոչված են, որպեսզի Եռագույնը հաղթի սև ու սպիտակին, որպեսզի Հոգևոր Հայաստանը հաղթի «նոր» Հայաստանին, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի և գովելի են։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ծախու գրչակներ են, ովքեր պատվերով իրենց ինքնությունը վաճառողներ են, ամեն ինչի ընդունակ են՝ մարդկանց վիրավորելու, սևացնելու, պախարակելու՝ անպատասխանատու ձևով ինչ ասես ասելու, նրանք ուղղակի որպես գոյացություններ՝ կվերանան մեր կյանքից մի օր»,- ասաց Սրբազանը։

1/2990
bottom of page