top of page

Սպասվում է սաստիկ ձյուն

Feb 21, 2025
1 min read

ՈւշադրությունՓետրվարի 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում


Հանրապետության տարածքում`

Փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի ևս 10-12 աստիճանով։

Եղանակը մարզերում


Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 18.0°C (1955թ.)Օդի նվազագույն ջերմաստիճա -20.3°C (2017թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան 0.5°C

 
 
1/2990
bottom of page