top of page

Ադրբեջանը կրակ է բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

May 8, 2025
1 min read

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

 
 
1/2990
bottom of page