top of page

«Փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը». Էդմոն Մարուքյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22
  • 1 min read
ree

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. Հայաստանի ճարտարապետների պալատ


Այդպիսի որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, նշված է պալատի տարածած հաղորդագրության մեջ։


Ամեն ինչ արվում է, որպեսզի 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին Ցեղասպանության հուշահամալիրը փակ մնա։ Այս կերպ փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը։


Հնարավոր է, որ գագաթնաժողովին մասնակցեն նաև Էրդողանն ու Ալիևը, և ամենայն հավանականությամբ՝ հուշահամալիրը փակ պահելու որոշումը կայացվել է նրանց չվրդովեցնելու համար։


Սա իշխանությունների կողմից իրականացվող հերթական սրբապղծությունն է։


Եթե այդպես չէ, ապա հենց այսօր հերքեք և հրապարակեք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների համար նախատեսված արարողակարգային այցերն ու հանդիպումները»։

 
 
1/2408
bottom of page