top of page

Թայգըր Վուդսի եւ Թրամփի նախկին հարսի սիրավեպը թափ է հավաքում — հարսանիքն արդեն հեռու չէ՞

Jul 5, 2025
1 min read

Թայգըր Վուդսի՝ աշխարհահռչակ գոլֆի լեգենդի եւ Վանեսա Թրամփի սիրավեպի մասին առաջինը գրեց Page Six-ը դեռ մարտին։ Այն ժամանակ զույգը ամեն կերպ փորձում էր գաղտնի պահել հարաբերությունները։ Սակայն ընդամենը մի քանի շաբաթ անց Վուդսն ինքը հաստատեց լուրը։ Այժմ Վանեսայի մտերիմ աղբյուրի փոխանցմամբ, ամեն ինչ կարող է ավարտվել հարսանիքով։

«Նրանց հարաբերությունները շատ լուրջ են», — ասել է աղբյուրը։

Վանեսայի ընկերները ձեռնպահ են մնում հնարավոր նշանադրության կամ հարսանեկան արարողության մասին մեկնաբանություններից, բայց անկեղծանում են. «Նա անչափ երջանիկ է։ Վերջապես գտել է իր իսկական երջանկությունը։ Կյանքում առաջին անգամ է նա իսկապես երջանիկ է»։

Զույգի ներկայացուցիչներն առայժմ չեն պատասխանել Page Six-ի հարցումներին։

Հետաքրքիր է, որ դեռ տարվա սկզբին 47-ամյա Վանեսա Թրամփը եւ 49-ամյա Թայգըր Վուդսը այնքան գաղտնի էին պահում իրենց սիրավեպը, որ Վանեսան անգամ մորը՝ Բոննի Հեյդոնին չէր պատմում մանրամասները։ Մյուս աղբյուրի վկայությամբ, սկզբում նրանց կապը «շատ լուրջ չէր», բայց շատ արագ սկսեց զարգանալ ճիշտ ուղղությամբ։

«Նրանք շատ ընդհանրություններ ունեն։ Երկուսն էլ վաղուց վարժվել են հանրային ուշադրությանը, — նշել է աղբյուրը։ —  Նրանք գիտեն՝ ինչպես անձնական կյանքը անձնական պահպանել։ Երկուսն էլ ծնողներ են, եւ դա էլ է նրանց միավորում»։

Սկզբնական շրջանում գաղտնիությունն առաջնահերթություն էր զույգի համար, մասնավորապես Վանեսայի, որը միշտ զուսպ է եղել եւ ավելորդ ուշադրություն չի սիրում։ Բայց ընդամենը երկու շաբաթ անց Վուդսը որոշեց հրապարակավ հաստատել իրենց հարաբերությունները։

«Սերը ճախրում է օդում, իսկ կյանքը շատ ավելի լավն է քո կողքին», — գրել էր հայտնի մարզիկը X սոցիալական ցանցում՝ տեղադրելով իրենց համատեղ լուսանկարը։ —  

Հիշեցնենք՝ Վանեսան նախկինում ամուսնացած է եղել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ։ Աղբյուրների համաձայն,Դոնալդ կրտսերը լիովին աջակցում է նախկին կնոջը։ Իսկ Թայգըր Վուդսն ամուսնացած է եղել Էլին Նորդեգրենի հետ. զույգը բաժանվել է 2010 թվականին։

 
 
1/2990
bottom of page