top of page

Իշխանափոխության կայծը՝ Գյումրիից․ «Հրապարակ»

Mar 29, 2025
1 min read

«Հրապարակ» գրում է ․  Վաղը Գյումրիում վճռորոշ ընտրություններ են, որոնք կարող են կա՛մ դառնալ գործող իշխանության վախճանի սկիզբը, կա՛մ սկիզբ դնել նոր ռեպրեսիաների։ Ընտրություններից ոչ պակաս կարեւոր են հետընտրական զարգացումները։ 2 թեկնածու՝ Վարդան Ղուկասյանն ու Կարեն Սիմոնյանը, քարոզչության վերջին օրը հայտարարեցին, որ սատարելու են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին, կանխելով Փաշինյանի իշխանության վերարտադրությունը հայրաքաղաքում։ Բայց ընդդիմության իրական կոնսոլիդացիան հնարավոր կդառնա, եթե Մարտուն Գրիգորյանը եւ Ռուբեն Մխիթարյանը եւս նման դիրքորոշմամբ հանդես գան։ Գյումրու արդյունքներին սրտատրոփ սպասում է ողջ երկիրը: Այն կարող է կայծ դառնալ համապետական հակաիշխանական գործընթացների համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 03․ 25 թ համարում։

 
 
1/2990
bottom of page