top of page

Իրանի նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահը

May 20, 2024
1 min read

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը կկատարի երկրի նախագահի պարտականությունները:

Առաջին փոխնախագահի լիազորությունների շնորհումը տեղի է ունենում երկրի Սահմանադրության համաձայն, որում ամրագրված է, որ նախագահի մահվան դեպքում, Իրանի գերագույն առաջնորդի հաստատումից հետո, նրա պարտականությունները կատարում է փոխնախագահը:

Նախագահական ընտրությունները նշանակվում են պետության ղեկավարի մահվան պահից 50 օրվա ընթացքում:

Ինչպես հայտնել էինք, նախօրեին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

1/2990
bottom of page