top of page

Պալմերի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Չելսիին» «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում

Apr 5, 2024
1 min read

«Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում՝ 4-3։

Այս հանդիպման առաջին երկու գոլերը խփեցին դաշտի տերերը՝ 4-րդ րոպեին աչքի ընկավ Կոնոր Գալահերը, իսկ 19-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Քոուլ Պալմերը։ Առաջին խաղակեսի վերջում Ալեխանդրո Գարնաչոյի (34-րդ րոպե) և Բրունո Ֆերնանդեշի (39-րդ րոպե) գոլերի շնորհիվ հյուրերը հավասարեցրին հաշիվը։

67-րդ րոպեին Գարնաչոն դուբլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով հյուրերին հաշվի մեջ: Լրացուցիչ ժամանակում Պալմերը երկրորդ անգամ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ րոպե անց արդեն հեթ-տրիկ ձևակերպեց՝ դրանով իսկ հաղթանակ բերելով իր թիմին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդ տեղում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Չելսին» վաստակեց 43 միավոր ու բարձրացավ 10-րդ հորիզոնական։

1/2990
bottom of page