Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը․ ԱԺ պատգամավոր
Apr 20, 2024
1 min read

Քաղաքացիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը:
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․
«Մհեր Սահակյանի հետ Տավուշում ենք: Երեկվանից այստեղ է նաև մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը: Քաղաքացիները փակել են Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը:
Ճանապարհն անանցանելի է, ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է»:




















