top of page

«Լրագրողի գործունեությանը խոչընդոտող երկոտանիները պետք է պատժվեն»․ Գևորգ Պետրոսյան

Apr 10, 2024
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ախ այս դիմումը…Դեռ ապրիլի 4-ին ԵՊՀ ռեկտորին եմ ներկայացրել այս դիմումը, որին մինչ այսօր պատասխան չի տրվել…Ես հետամուտ եմ լինելու, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող բոլոր երկոտանիները պատժվեն…«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի տնօրեն (ռեկտոր) պր-ն Հ Հովհաննիսյանինք. Երևան, Ալեք Մանուկյան 1ՀՀ քաղաքացի Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանից՝ բնակվող ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի 155 հասցեում։Հարգելի պարոն Հովհաննիսյան, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ գրավոր ներկայացնել ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրության նպատակով 03.04.2024 թվականին ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստին (ժամը 13:30-ին) լրագրողների մուտքն արգելելու իրավական հիմքը և մուտքն արգելող անձանց անձնական տվյալները…»։

1/2990
bottom of page