top of page

«Հանցագործները կորցրել են վախը պետության ու ոստիկանության նկատմամբ՝ չէ՞ որ թիրախն իրենք չեն». Սամվել Աշոտյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական սպանությունն օրը-ցերեկով՝ մարդկանց աչքի առաջ։


Դե իսկ ավտոմեքենաների թալանի մասին երևի անիմաստ էր խոսել, երբ օրը-ցերեկով գրեթե ամեն օր մարդ են դանակահարում։


Բայց կարիք չկա անհանգստացնելու իրավապահ համակարգին նման մանր հարցերով։ Չէ՞ որ նրանք խիստ զբաղված են մեր բոլորիս կյանքն ու առողջությունը այդ չարագործ իրավաբաններից ու հոգևորականներից պաշտպանելով...


Ի դեպ, տարեսկզբից մինչև ընդամենը սեպտեմբեր գրանցվել է սպանության 57 և սպանության փորձի 62 դեպք՝ վերջին 2 ամիսների տասնյակ դեպքերը չներառված։


Սա վերջին տարիների ռեկորդային ցուցանիշ է։


Բայց զարմանալու բան չկա, քանի որ հանցագործները կորցրել են վախը պետության ու ոստիկանության նկատմամբ՝ չէ՞ որ թիրախն իրենք չեն, այլ վարչապետի աթոռը զբաղեցրածին ոչ հաճո քաղաքացիները»։

 
 
1/2412
bottom of page