top of page

Խաղաղ օվկիանոսում կորած նավաստիները փրկվել են արմավենու տերևներից «գրված» HELP բառի շնորհիվ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 12, 2024
  • 1 min read
ree

Խաղաղ օվկիանոսի հարավում անհետացած երեք նավաստին փրկվել են Help («օգնություն») բառի շնորհիվ, որը նրանք արմավենու տերևներով «գրել են» կղզու ափի ավազին։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության Հավայան մասնաճյուղը, գրում է BBC-ն։



Փրկարարական գործողությունն իրականացվել է ապրիլի 9-ին։ ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով՝ երեք տղամարդ ձկնորսություն էին անում Միկրոնեզիայի Պիկելոտ կղզու մոտակայքում։ Ուժեղ ալիքների պատճառով նրանց նավի շարժիչը վնասվել է։ Ձկնորսներին հաջողվել է հասնել անմարդաբնակ Պիկելոտի ափ, սակայն նրանց ռադիոն անջատվել է, և նրանք չեն հասցրել օգնություն կանչել։



Նրանք կղզում հավաքեցին արմավենու տերևներ, որոնցով ծովափին «գրել են» HELP և սպասել օգնության:



Կղզում հայտնվածներն ավելի քան մեկ շաբաթ սնվել են կոկոսի միջուկով։ Բացի այդ, Պիկելոտում եղել է փոքրիկ ջրհոր՝ քաղցրահամ ջրով, որը նախատեսված էր նավաստիների համար, ովքեր երբեմն ձկնորսություն են անում այդ տարածքում։



Տղամարդկանց հարազատները ապրիլի 6-ին կապ են հաստատել փրկարարների հետ, որից հետո սկսվել են որոնողական աշխատանքները։ Նավաստիներին հայտնաբերել է Ճապոնիայի ավիաբազայից ուղարկված ամերիկյան հետախուզական ինքնաթիռը։ Տերևներով HELP գրվածը որոշիչ դեր է խաղացել փրկության գործում, ասել է որոնողափրկարարական համակարգող լեյտենանտ Չելսի Գարսիան:

1/2412
bottom of page