top of page

«Տիկին Գալյան, անկառավարելի իրավիճակ է ՔԿՀ-ներում»․ Զարուհի Փոստանջյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30
  • 1 min read
ree

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարի լույս տիկին Գալյան,


Ձեր կողմից ղեկավարվող հիմնարակները` մասնավորապես կալանավայրերը գտնվում են անմխիթար վիճակում:


Կալանավայրերի գործունեության բազմաշերտ և բազմակողմ գնահատմամբ գալիս ենք եզրահանգման, որ սարսափելի անկառավարելի իրավիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում:


Հայաստանի Հանրապետության կալանավայրերը գեր ծանրաբեռնված են կալանավորներով:


Հայաստանի Հանրապետության կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել:


Երեկ` 29.10.2025 թվականին ժամը 20:00-ից մինչև 22:45 ես գտնվել եմ հերթի մեջ որպեսզի կարողանամ տեսակցել իմ վստահորդ պարոն Վարդան Ղուկասյանին՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Բոլոր աշխատասենյակները զբաղված էին:


Երեկ ի թիվս այլի, օրենքի կոպիտ խախտմամբ, խոչընդոտվեց նաև իմ անարգել և անհապաղ շփումը կալանքի տակ գտնվող իր վստահորդի հետ:


Հերիք չէ, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն օրենքի կոպիտ խախտմամբ շահագործում է ՀՀ ԱԱԾ-ի անցակետային ծառայությունը, ես ստիպված եմ եղել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ մուտք ապահովող տրանզիտ կետում` ՀՀ ԱԱԾ-ի մուտքի մոտ, ոտքի վրա սպասել ժամեր:


Տիկին Գալյան, շատ վատ եք աշխատում, չեք կարող կազմակերպել արդարադատությանը ուղղված պետաիշխանական լիազորությունները ու պարտականությունները:


Ժամեր շարունակ սպասողների համար առնվազն պետք է կահավորել սպասասրահ Ձեր կողմից հաստատված տրանզիտ ապահովող կետում` ՀՀ ԱԱԾ շքամուտքում:


Հ.Գ.


Ըստ էության, տիկին Գալյան, ի զորու չեք ապահովել քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունը»:


«ՀՀ կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել»

 
 
1/2407
bottom of page