top of page

Արման Ծառուկյանը հայտնել է՝ ամսական որքան գումար է ծախսում

  • 21 hours ago
  • 1 min read


UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար է ծախսում ամեն ամիս։ «Ամեն ամիս ես ծախսում եմ 500-700 հազար դոլար։ Ամիսը մեկ անգամ ես գնում եմ ժամացույց, որի արժեքը շուրջ 250 հազար դոլար է»,- Full Send Podcast-ի եթերում ասել է հայ մարտիկը։ Ավելի վաղ Արման Ծառուկյանը հայտարարել էր, որ UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել ավելի բարձր հոնորարով։ Վերջերս նա 1 միլիոն դոլար արժողությամբ մեքենա էր գնել։ Արման Ծառուկյանի հայրը շինարարության ոլորտում գործարար է։ 29-ամյա մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին։ Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։




 
 
1/2673
bottom of page