top of page

Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 18
  • 1 min read
ree

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի։ Սրբուհի Գևորգյանի պաշտպան Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը․ «Կիրառվի այլընտրանքային խափանման միջոց»։ Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: 

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ:

 
 
1/2409
bottom of page