15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել. Թրամփ
- 4 hours ago
- 1 min read

Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, մեր կարծիքով, անցել է ռեժիմի՝ շատ արդյունավետ փոփոխության միջով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջերում։
«Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խորը թաղված (B-2 ռմբակոծիչների) միջուկային «փոշին»։
Այն այժմ գտնվում է և եղել է շատ խիստ արբանյակային հսկողության ներքո։ Հարձակման օրվանից ի վեր ոչինչ չի դիպչել։ Մենք Իրանի հետ բանակցություններ ենք վարում և կքննարկենք սակագների և պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ հարցեր։ 15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել»,-գրել է Թրամփը։




















