top of page

Սա վտանգավոր է Հայաստանի համար. Իշխան Սաղաթելյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

  • 2 hours ago
  • 1 min read


«Սա պարզ ու սովորական ճանապարհ չէ, ինչպես Սևան-Երևան մայրուղին կամ Հյուսիս-հարավը։ Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ունի սահմանափակումներ, սա մի ճանապարհ է, որտեղ կողմերն առնվազն հիմա պնդում են, որ պետք է լինի անխոչընդոտ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ-ի մասին։

Նա նշեց, որ այն պարզ ավտոմոբիլային ճանապարհ չէ, անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ. «Սա մի ճանապարհ է, որը ղեկավարվելու է  հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնետոսմերի մեծ մասը գտվելու է Ամերիկայի ձեռքում, հետևաբար սա մեզ համար պարզ ճանապարհ չէ»։


Սաղաթելյանի խոսքով, ինչ ուզում են, անունը դնեն, միևնույնն է, այն պարզ ճանապարհ չէ, ինչպես ներկայացնում է Հայաստանի իշխանությունը։

«Ինչո՞ւ Հյուսիս-հարավն ամերիկյան մի ընկերություն չի վերցրել ու կառավարել։ Հատուկ պայմաններով Հայաստանի տարածքով ճանապարհ է, միջանցք է, պարզ ճանապարհ չէ, անունն ինչ ուզում եք դրեք՝ Թրամփի ուղի, Ալիևն ու Էրդողանն ասում են  միջանցք, ով ինչպես ուզում, մեկնաբանում է։


Դաշնակացությունն ասում է՝ այդ ճանապարհի կամ միջանացքի օգուտը մենք չենք տեսնում, ունենք մի շարք մտահոգություններ։

Մեր գնահատականն է՝ դա վտանգավոր է Հայաստանի համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

 
 
bottom of page