top of page

Կուբանում խոշոր վթար է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ

Jul 20, 2024
1 min read

Կուբանում բախվել են հինգ մեքենաներ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ևս մեկ մարդ տուժել է, երկու երեխա տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանության փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Ռոստով-Կրասնոդար ճանապարհին։Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել KamAZ-ի վարորդի պատճառով։ Այն բախվել է դիմացից Nissan-ին, ինչի հետևանքով տեղի է ունեցել խոշոր վթար։«Nissan-ի վարորդը  տուժել է, երկու ուղևորներ տեղում մահացել են։ KIA-ի վարորդը տեղում մահացել է, անչափահաս երկու ուղևոր հիվանդանոցում են»,-նշել են ոստիկանությունից։

1/2990
bottom of page