top of page

Ամեն ինչ կանեմ Թրամփին հաղթելու համար. Քամալա Հարիսը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 22, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մեկնաբանել է նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հեռանալու և նոյեմբերին կայանալիք ընտրություններում իրեն՝ որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու սատարելու որոշումը:«Շնորհակալ եմ Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում արտակարգ առաջնորդության և մեր երկրին տասնամյակներ շարունակ ծառայելու համար։ Ինձ համար պատիվ է ստանալ նախագահի սատարումը, և ես մտադիր եմ արժանի լինել և հաղթել այս թեկնածությունում: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը, միավորելու մեր ազգը և հաղթելու Դոնալդ Թրամփին և նրա ծայրահեղեղական Project 2025 օրակարգը։ Եթե դուք ինձ հետ եք, ապա նվիրատվություն արեք հենց հիմա», - գրել է նա X-ում:Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր, որ չի մնա 2024 թվականի նախագահական մրցավազքում՝ իր աջակցությունը հայտնելով իր փոխնախագահ Քամալա Հարիսին։

Իր նամակում Բայդենը Հարիսին անվանել էր «արտակարգ գործընկեր» և ասել, որ նրան փոխնախագահի պաշտոնում ընտրելը «իր կայացրած լավագույն որոշումն է»: «Այսօր ցանկանում եմ առաջարկել իմ լիակատար աջակցությունը, որպեսզի Քամալան լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն», - ասել էր Բայդենը:

1/2412
bottom of page