«Չեմ կարող ասել, որ նա գործակալ է, բայց որ ամբողջը մխտռեց ու փչացրեց, սա միանշանակ է». Սերժ Սարգսյան
- Elen Hovsepyan

- 7 days ago
- 1 min read

«Ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է, մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, չտեսնեմ ապացույցներ։ Բայց որ նա ամբողջ մխտառեց, փչացրեց, սա միանշանակ է»,- ա մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը գործակալ է, ինչո՞ւ իր նախագահության տարիներին չի կարողացել այդ վտանգը չեզոքացնել։
«Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել, ես ո՞նց ասեմ, որ թուրքական գործակալ է, եթե ձեռքիս տակ փաստաթուղթ չկա։
Ես իր գործողություններում հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին՝ և՛ Սահմանադրության, և Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, այդտեղ հանցակազմ կա՞, դավաճանություն կա՞, գործակալի մասնակցություն կա՞, թե չէ, ինքներդ որոշեք»,- նշեց Սարգսյանը։




















