Սլովակիան հայտարարել է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերսկսման մասին
- Apr 23
- 1 min read

Սլովակիան հայտարարել է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերսկսման մասին։ Այս մասին հայտնել է ČTKլրատվական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովային։
Հստակեցվում է, որ հումքը երկիր է սկսել մտնել հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 02:00-ից (Երևանի ժամանակով 04:00) հետո։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները հունվարի 27-ին դադարեցրել էին «Դրուժբա»-ով նավթի մղումը դեպի Հունգարիա և Սլովակիա։ Սլովակիայի կառավարությունը հանրապետությունում էներգետիկայի ոլորտում ճգնաժամային իրավիճակ էր հայտարարել։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ երկիրը կարգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները մինչև նավթամուղի աշխատանքի վերականգնումը։




















