top of page

«Հրդեհը մեկուսացվել է, պատճառը դեռևս չենք կարող ասել»․ Կամո Ցուցուլյան

Nov 6, 2025
1 min read

«Հրդեհի բռնկման պատճառներն այս պահին չենք կարող ասել․ վարկածներ կարող են լինել, բայց ներկայացնելու ենթակա չեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հրդեհը մեկուսացվել է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։

«Հրդեհը բռնկման օջախը КFC-ի տարածքն է, վնասների մասին ոչինչ չենք կարող ասել, մինչև ուսումնասիրություն չիրականացվի։ Նախնական տվյալներով տուժած քաղաքացիներ չկան»,- հավելեց Ցուցուլյանը։

 
 
1/2990
bottom of page