top of page

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 6, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

«Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի երդմնակալության արարողությանը։

Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը։

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր կառավարություն՝ խնդրելով պարզաբանել՝ ի վերջո, կմասնակցի՞ Փաշինյանն այդ արարողությանը, թե՞ ոչ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»,- նշել էին պատասխանում։

Օրեր առաջ Aysor.am-ի թղթակիցն Ազգային ժողովում նաև վարչապետից էր հետաքրքրվել՝ մասնակցելո՞ւ է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանն ու մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկում են ԵԱՏՄ նիստին մասնակցությունը, իսկ ՌԴ նախագահի երդմնակալության վերաբերյալ հարցն անպատասխան էր թողել։

bottom of page