top of page

Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 14, 2024
  • 1 min read
ree

Մենք չունենք օրինակ` հետխորհրդային երկրներում, երբ ընդդիմությունը իշխանության է եկել ընտրությունների շնորհիվ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Հայաստանում հակառուսական տրամադրությունները գնալով աճում են, քանի որ ՀԱՊԿ-ից ակնկալիքները չարդարացան: Այն մարդիկ, որ հայտարարում են Սրբազանի կրեմլի ագենտ լինելու մասին հետևանքների հետ կապ չունեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա վստահ է՝ կան բոլոր հիմքերը և բոլորը գիտակցում են, որ մենք գնում ենք կործանման: Կա արտաքին ուժերի աջակցության կարիքը, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները՝ սահմանների անվտանգության ապահովման մասով:

«Երբ սկսում է Հայաստանում ներքին ճգնաժամ՝ պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են»,- նշեց նա:

Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ 2021թ Թուրքիան առաջին անգամ պաշտոնապես միջամտեց ՀՀ ներքին գործերին:

«Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում են, որ նման պրոթուրքական իշխանություն Հայաստանում գուցե երբեք այլևս չունենան»,- նշեց փորձագետը:

1/2414
bottom of page