Միշտ առավելագույնը տուր քո երկրին, 23 տարի անցել է հաճույքով և ուրախությամբ. Ռոնալդու
- 12 hours ago
- 1 min read

Կրիշտիանու Ռոնալդուն խաղաց իր վերջին Աշխարհի առաջնությունը։ Պորտուգալիան պարտվեց Իսպանիային 1/8 եզրափակչում և դուրս մնաց հետագա պայքարից։ Խաղից հետո Ռոնալդուն պատասխանել է փիլիսոփայական հարցի։
«Ի՞նչ կասեիք այն տղային, ով իր առաջին Աշխարհի առաջնությունը խաղացել է 2006 թվականին»։
«Միշտ առավելագույնը տուր քո երկրին, որովհետև երբ թոշակի անցնես, ավելի հանգիստ կզգաս՝ դու ամբողջ ուժով ես նվիրվել։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգային հավաքականին։ Ես յուրահատուկ զգացողություն ունեմ, երբ ներկայացնում եմ ազգային հավաքականը։ 23 տարի անցել է հաճույքով և ուրախությամբ», - euro-football.ru-ի հաղորդմամբ, Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Portuguese Record-ը։
Կրիշտիանու Ռոնալդուն խաղացել է վեց Աշխարհի առաջնությունում։ Աստղային հարձակվողը գոլ է խփել բոլորում։




















