Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ամուսնալուծության փաստաթղթեր են պատրաստել
- Elen Hovsepyan

- Aug 1, 2024
- 1 min read

Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի՝ ամուսնությունը փրկելու փորձը ձախողվել է, և զույգը գնում է դեպի ամուսնալուծություն, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զույգի ամուսնալուծության փաստաթղթերը «պատրաստ են, բայց դեռ ներկայացված չեն», պնդում են բազմաթիվ աղբյուրներ:
Այս լուրը հաջորդել է հուլիսի 24-ին՝ Լոպեսի ծննդյան 55-ամյակին, Աֆլեքի կողմից 20,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն-«ամուրիական որջ» գնելը Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում: Լոպեսի ընկերներն ասում են, որ Աֆլեքի կողմից իր ծննդյան օրը նման առանձնատուն հանկարծակի գնելը «դանակի հարված էր սրտին»:
«Նրանք ավարտել են ամուսնալուծության փաստաթղթերը մեկ ամիս առաջ, բայց սպասում են ճիշտ ժամանակին», - ասում է զույգին մոտ կանգնած աղբյուրը: «Նրանք համատեղ հայտարարություն կհրապարակեն, որտեղ նշված կլինի, թե որքան են սիրում միմյանց և ինչպես են պայքարել, որ ամեն ինչ ստացվի իրենց ուզածով, բայց չեն կարողացել»: «Ճիշտն ասած, ի վերջո նրանք չկարողացան փոխզիջման գալ։ Այն, ինչ նրանք նախկինում ունեին, անհետացել է, և նրանք երկուսն էլ հաշտվել են դրա հետ», - ասել է մեկ այլ աղբյուր:




















